Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չենք շեղվելու վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից. Միրզոյան

Չենք շեղվելու վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման 
բարձրացման ճանապարհից. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը չի շեղվելու պետական կառավարման համակարգում և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանին`Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Հիշեցնեմ՝ վերջերս ԱԺ-ում ընդունված մի շարք օրենքներով ինքնավար մարմիններում անդամության թեկնածուներ առաջադրելու քվոտա էր ամրագրվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Հանրային ծառայությունները կարգավորող մարմին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում): Տարեսկզբին ԱԺ կառավարող մեծամասնությունը ընդդիմության թեկնածուներին էր սատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի թե՛ նախագահի և թե՛ տեղակալի պաշտոններում (նախագահ էր ընտրվել Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից, տեղակալ՝ Անի Սամսոնյանը ԼՀԿ-ից):

Ի թիվս բազմաթիվ այլ արմատական ժողովրդավարական փոփոխությունների՝ մենք չենք շեղվելու նաև պետական կառավարման համակարգում և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից»,- գրել է Միրզոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի,  Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]