Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ


ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp-ի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշ ժամանակ անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WABetaInfo պորտալը:
«Հաղորդագրությունների հեռացում» օպցիան հայտնվել Է 2.19.348 մեսենջերի բետա-վարկածում Android օպերացիոն համակարգի համար: Նշվում Է, որ այս գործառույթը մասնակիորեն գործել Է ծրագրի ավելի վաղ բետա-վարկածում եւ կրել Է «Անհետացող հաղորդագրություններ» անվանումը:
Մեսենջերի թեստային վարկածում օպցիան կարելի Է ներառել «Տեղեկատվություն կոնտակտի մասին» կամ «Չաթի խմբային կարգաբերումներ» ներդրուկներում, ընդ որում՝ վերջին դեպքում այն կկարողանան օգտագործել միայն խմբերի ադմինիստրատորները:
Դրա հետ մեկտեղ օգտատերը կկարողանա ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տեւողություն՝ ժամ, օր, շաբաթ, ամիս եւ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]