Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացի սենատորը հայտարարել Է Թուրքիայի կողմից C-400-ի հետ կապված եւս մեկ «կարմիր գծի» հատման մասի

Ամերիկացի սենատորը հայտարարել Է Թուրքիայի կողմից C-400-ի հետ կապված եւս մեկ «կարմիր գծի» հատման մասի
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել Է, որ Թուրքիան հատել Է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը: Այդ կարծիքը նա հայտնել Է իր թվիթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպիտակ տուն կատարած իր այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն Է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ հատում C-400-ի հետ կապված եւս մեկ կարմիր գիծ»,- գրել Է Հոլենը:
Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում Է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ:
«Փոմպեոն նույնպես պետք Է հակազդի Թուրքիային՝ վերջերս «անվտանգության գոտու» նրա խախտումների պատճառով»,- հավելել Է սենատորը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել Է, որ Թուրքիան սկսում Է ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկումները, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]