Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինն ամսվա ցուցանիշով Հնդկաստանի փաստաթղթերթով Հայաստան մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է

Ինն ամսվա ցուցանիշով Հնդկաստանի փաստաթղթերթով Հայաստան մուտքերի և ելքերի 
տարբերությունը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի մասին վերջին օրերին շրջանառվող տեղկություններին:

-Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ այս տարի Հնդկաստանի քաղաքացիների մուտքը՝  37 հազարով ավելի շատ է եղել Հայաստանի Հանրապետություն, քան նրանց ելքը Հայաստանից՝  հղում անելով սահմանային գրանցումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը:  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ցուցանիշը:

-Նման ցուցանիշ գոյություն չունի: Վերջին տվյալները հրապարակված են «Հայաստանի Հանրապետության  սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցում (տես՝ «Հավելված 2. Հետաքրքրաշարժ վիճակագրություն», էջ 220) և վերաբերվում են 2019թ. 9 ամսվան ու ըստ դրանց՝ Հնդկաստանի փաստաթղթերթով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է 604-ով: Այսինքն, 2019թ. հունվար-սեպտեմբերին, ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների, Հնդկաստանի փաստաթղթերով մուտքերը ՀՀ կազմել են 28 հազար 741 դեպք, իսկ ելքերը՝ 29 հազար 345 դեպք: Հետևաբար,  ՀՀ-ից ելքերը 604 դեպքով ավելի են քան մուտքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]