Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոյեմբերի 26-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 26-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները կհանդիպեն լրագրողների հետ:  

Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ ասուլիսով հանդես կգան ՀՀ ԱԳՆ-ի, Եվրոպական կառույցների ներկայացուցիչներ:

Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստը:

Նոյեմբերի 26-ին նշվում է Տեղեկատվության համաշխարհային օրը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը լրագրողների հետ զրույցում կխոսի օրվա խորհրդից, ոլորտի խնդիրներից:

Գրողների միությունում կնշվի երգահան, բանաստեղծ Արսեն Համբարյանի ծննդյան 50-ամյակը:

Ժողովրդական արվեստի կենտրոնում կկայանա ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների՝ «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]