Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուս գործընկերները փորձել էին զգույշ լինել. անդրադարձ «Սպայկա»-ի բեռնատարի հետ կապված հարցին

Ռուս գործընկերները փորձել էին զգույշ լինել. անդրադարձ «Սպայկա»-ի բեռնատարի 
հետ կապված հարցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչների՝  «Սպայկա» ընկերության պանրի գործարան այցից և պանրի արտադրության ողջ գործընթացին մանրամասն ծանոթանալուց հետո Վերին Լարսի անցակետում պահված՝ ընկերության պանրով բեռնված բեռնատարի հարցը լուծվել է, բեռնատարն ուղևորվել է Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

«ՌԴ-ի ֆիտոսանիտարական և մաքսային մարմինների կողմից կասկած կար, որ ՀՀ-ում արտադրված պանիրը, հնարավոր է, հայաստանյան ծագում չունի: Նախկինում ընկերությունն ունեցել է լատվիական ծագմամբ պանրամթերք, որը տեխնոլոգիական վերամշակումից հետո արտահանվել է ՌԴ։ Նախկինում լաբորատոր հետազոտություններով ոչ հայկական ծագում ունեցող կոնցենտրատներ են հայտնաբերվել: Եվ նախնական նմանատիպ տեսակետ է եղել ռուսաստանյան մեր գործընկերների մոտ: Եվ մեր անմիջական միջամտությամբ և «Սպայկա»-ում համապարփակ հարկային հսկողական գործառույթների արդյունքում ամբողջ տեխնոլոգիական շղթան նայվել է, համոզվել ենք,  մեր ռուսաստանյան գործընկերներին նույնիսկ հրավիրել ենք ընկերության արտադրամաս, շրջել ենք միասին, համապատասխան տեղեկանքը կազմել, ծագման սերտիֆիկատը ուղարկվել է ռուսաստանյան կողմին: Մեր ռուսաստանյան գործընկերները հավաստիացել են, որ պանիրն, իրոք, հայկական ծագում ունի, հիմա որևէ խնդիր չկա, «Սպայկա»-ի բեռները գնում են»,-ասաց Անանյանը:

Նա հիշեց՝ տարիներ առաջ եղել են նման դեպքեր, որ այլ ընկերություններ փորձել են եվրոպական պանիրը հայաստանյան ծագում ունեցող պանրի անվան տակ ներկրել Ռուսաստան: «Եվ այդպիսի փորձ ունենալով՝ մեր ռուսաստանյան գործընկերներն ուղղակի փորձել էին զգույշ լինել: Հիմա խնդիր չկա, խնդիրը կարգավորված է»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել էր «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենան Վերին Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Նախարարության կողմից կապ էր հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ։ Վերջիններս տեղեկացրել են, որ մեքենաները ժամանակավոր բաց չթողնելու պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից:
Ըստ
 վերջիններիս կողմից փոխանցված տեղեկատվության` նմուշն ուղարկվել էր համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը պարզելու նպատակով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]