1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի 5 համայնքում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները

Գեղարքունիքի մարզի 5 համայնքում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները

ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի հինգ համայնքում ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի միջոցներով եւ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ 2020 թ. կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացրեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մամիկոն Գասպարյանը: «Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացնելու ենք ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր՝շուրջ 900 միլիոն դրամ արժեքով: Համայնքապետարանները համաֆինանսավորում կանեն ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով: Բնակավայրերի ներսում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Հողաշեն ջրանցքներում կտեղադրվեն երկաթե, երկաթբետոնե կամ պոլիէթիլենային խողովակներ, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները: Այսօրվա հանդիպման նպատակն է մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի եւ համայնքի ղեկավարների հետ վերջնական տեսքի բերել նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ավարտական փուլում են գտնվում, ապահովել համայնքապետարանների կողմից կատարվող ներդրումները եւ շինարարական մրցույթը հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի եղանակների տաքանալուն պես ձեռնարկվեն շինաշխատանքները»,-տեղեկացրեց Մամիկոն Գասպարյանը:

Համայնքների ղեկավարները հայտնեցին համաֆինանսավորումը ժամանակին կատարելու իրենց պատրաստակամությունը: §Շատ կարեւոր ծրագիր է իրականացվելու ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի մրցույթը հայտարարվի 2020 թվականի ձմռան ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկեն գարնանից, որպեսզի համայնքները կազմ ու պատրաստ դիմավորեն ոռոգման շրջանը»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]