Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոյեմբերի 25-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի  25-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա անդրադարձ կկատարի ԱՄՆ կատարած այցին:

Ազգային ժողովում կկայանա տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:  Նախատեսված է նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

Միգրացիոն ծառայությունը, «Փախստականի ձայնը» հասարակական կազմակերպությունը մանրամասներ կներկայացնեն Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ:

ՄԱԿ-ի գրասենյակում կանցկացվի ասուլիս՝ նվիրված Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ անցկացվող միջոցառումներին։ Ներկա կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Երևանում իր աշխատանքները կսկսի հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտաժողովը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված՝ «Տարիների սիրված երգեր» խորագրով երեկո:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]