Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում կայացավ մեծ թեյախմություն

Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում կայացավ մեծ թեյախմություն

 ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ  նշվեց  Սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը, ինչի առիթով  Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում, թեյի սիրահարների մասնակցությամբ,  անցկացվեց ամենամեծ թեյախմությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  միջոցառմանը մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Ինչպես նշեց «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության նախագահ Գոհար Մնացականյանը, օրվա առիթով իրենք  առաջարկել են համատեղել օգտակարն ու հաճելին: «Թեյախմությանը ձեր մասնակցությամբ կնպաստեք մեր երկրում սոցիալական խնդիրների լուծման այլընտրանքային մեխանիզմներ առաջարկող, ստեղծագործ ու բարի բիզնեսի տարածմանն ու զարգացմանը:  Առաջարկում ենք  գնել թեյախմության բաժակը, եւ յուրաքանչյուրի վճարած խորհրդանշական գումարն ուղղվելու է 2020 թվականի մարտ ամսին կայանալիք սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների մրցույթի կազմակերպմանը»,- նշեց Գոհար Մնացականյանը: Ներկաներին ողջունեց ու օրվա առիթով շնորհավորեց  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր մարզը ոչ միայն սոցիալական ձեռնարկությունների քանակով է առաջատար, այլ նաեւ՝ որակական հատկանիշներով: Ես համաձայն եմ այն մտքին, որ մեր մարզում ոսկին ոչ թե հողի տակ է, այլ՝ մեր լեռներում ու դաշտերում՝ թեյատու եւ դեղատու բույսերի տեսքով, որոնցից կարելի է անվերջ բարիք քամել, եկամուտ ստեղծել: Բոլոր լավ ձեռնարկների ու գաղափարների համար դուք կստանաք մեր աջակցությունը»,-նշեց Գնել Սանոսյանը:
Մեծ թեյախմության նախաձեռնողները շեշտեցին, որ սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը հրաշալի առիթ էր՝  սոցիալական ձեռնարկատիրության մասին ավելի շատ բան իմանալու, պատմելու, ՍՁ համայնքի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման, սեփական ձեռնարկատիրական գաղափարները ներկայացնելու, պոտենցիալ ներդրողների ու գործընկերների հետ ծանոթանալու, բիզնեսն ու սոցիալականը միացնող թեյի բաժակ ունենալու կամ նվիրելու, հետաքրքիր գաղափարներով ոգեշնչվելու ու ստեղծագործ մարդկանց եւս մեկ անգամ հանդիպելու:
Գոհար Մնացականյանը հավաստեց, որ, հաշվի առնելով Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների  աշխարհագրական բաշխվածությունն ու այս ուրախ տոնին միանալ ցանկացողների մեծ թիվը, թեմատիկ մեծ թեյախմության առանձին միջոցառումներ  են  անցկացվել   Հայաստանի բոլոր մարզերի տարբեր քաղաքներում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]