Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողները նոյեմբերի 21-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ մայրաքաղաքում.  նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդներ հայտնաբերելն էր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արդյունքում՝ հայտնաբերվել է նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ է եղել։

«Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Միջոցառումները շարունակական են»,- նշված է հաղորդագրության մեջ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ