Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ 20 քաղաքացի ծառայության է անցել ԱԻՆ ՓԾ-ում, 4 հրշեջ-փրկարար՝ ստացել հերթական սպայական կոչումներ

ՀՀ 20 քաղաքացի ծառայության է անցել ԱԻՆ ՓԾ-ում, 4 հրշեջ-փրկարար՝ ստացել 
հերթական սպայական կոչումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փրկարար ծառայության պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման կապակցությամբ նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ քսան քաղաքացի ծառայության է անցել ԱԻՆ փրկարար ծառայության համակարգում, իսկ չորս հրշեջ-փրկարար ստացել է հերթական սպայական կոչումներ:

Կրտսեր հրահանգիչ Գագիկ Պողոսյանը ստացել է փրկարար ծառայության լեյտենանտի կոչում և նշանակվել Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել փրկարար ծառայողներին, մաղթել անվտանգ և արդյունավետ աշխատանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]