1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չարենցավանի պոլիկլինիկան քաղաքացիներին սպասարկում է նոր մասնաշենքում

Չարենցավանի պոլիկլինիկան քաղաքացիներին սպասարկում է նոր մասնաշենքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանում բացվել է քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը, մարզի բուժկենտրոնների ղեկավարներ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, վարչական ղեկավարներ, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդգծելով մարզային ենթակայության այս բուժկենտրոնի մասնաշենքի հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ որպես կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող գործոն, մարզպետը նշել է, որ աշխատանքային պայմանների բարելավմամբ աշխատանքի որակի, արդյունավետության նոր նշաձող է սահմանվելու.

 «1.5 տարի առաջ նախարարի հետ մեր շրջայցի ընթացքում այստեղ ականատես եղանք մի վիճակի, որն ուղղակի անթույլատրելի էր: Ոչ միայն քաղաքացիներին, ազգաբնակչությանը սպասարկելու տեսանկյունից էր անընդունելի այդ վիճակը, այլ նաև հենց մարզային ենթակայության այս ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների համար:

Պետական հաստատություններ մուտք գործելիս քաղաքացին նախ և առաջ պատկերացում է կազմում պետության, պետական կառավարման մասին հենց այդ հաստատության վիճակից»,- ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել, կատարված աշխատանքների ծավալներին, բժշկական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել առկա խնդիրները:

«Հիշեցնենք, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված մասնաշենքը կապիտալ հիմնանորոգվել է (հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբին)։

Եռահարկ մասնաշենքի հիմնանորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարման աշխատանքները՝ շերտավարագույրներից մինչև սանհանգույցներ, իրականացվել են բացառապես մարզային ենթակայության այս բուժկենտրոնի 2018-2019թթ. բյուջեի խնայողությունների հաշվին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնի առանձին հատվածում տեղակայված է լինելու մանկական պոլիկլինիկ բաժանմունքը, ընտանեկան բժիշկները, որոնց թվում թերապևտներ և ամբուլատոր հատվածի նեղ մասնագիտական կաբինետները։

Պոլիկլինիկայի բացումով Չարենցավանի ԲԿ-ն արդեն մեկ կենտրոնացված վայրում ավելի արդյունավետ կիրականացնի քաղաքացիների ընդունելությունն ու բուժսպասարկումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]