Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՍՀՆ-ն անցկացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակի միջոցառում

ԱՍՀՆ-ն անցկացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 
30-ամյակի միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ, կազմակերպել էր հանդիպում՝ ներկայացնելու համար երեխաների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից վարվող քաղաքականությունը և տրամադրվող ծառայությունները։ Միջոցառումը նախաձեռնվել էր Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակի առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման խոսքում ԱՍՀ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է երեխաներին ուղղված ցերեկային ծառայությունների կարևորությանը՝ որպես երեխայի՝ ընտանիքում ապրելուն նպաստող էական գործոն՝ հատուկ ընդգծելով, որ 2020թ. ավելի քան կեռապատկվի այն երեխաների և այն ընտանիքների թիվը, ովքեր կկարողանան օգտվել պետական աջակցության ցերեկային ծառայություններից. ««Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջնահերթ է համարում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։ Այս տեսանկյունից կարևոր ենք համարում ցերեկային ծառայությունների զարգացումը և ընդլայնումը, որոնք պետք է աջակցություն տրամադրեն կենսաբանական ընտանիքին և օգնեն կանխարգելել բոլոր այն իրավիճակները, երբ երեխաները հայտնվում են ընտանիքից դուրս մնալու վտանգի առաջ։ Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացրել ենք զգալի քայլեր, որոնք մեզ թույլ են տալու հաջորդ տարվա համար եռապատկել այն երեխաների և ընտանիքների թիվը, ովքեր կկարողանան օգտվել պետական աջակցության ցերեկային ծառայություններից»,- ասել է նա:

Տիկին Անդրեասյանը նաև առանձնացրեց այդ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների մշակման հարցում արդյունավետ համագործակցությունը՝ որպես հիմնաքարային սկզբունք նշելով այդ ծառայությունների ներառական և բոլորի երեխաների համար հասանելի լինելը։

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը ներկաներին շնորհավորեց Կոնվենցիայի ընդունման 30-ամյակի առիթով և նշեց, որ այդ փաստաթղթի հիմքում ընկած է Երեխաների իրավունքների ժնևյան կոնվենցիան (1924)՝ հեղինակված «Սեյվ դը չիլդրեն» հիմնադրամի հիմադիր Էգլանթին Ջեբի կողմից։

Տիկին Մովսիսյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորեց երեխայի պաշտպանության ոլորտում միջգերատեսչական համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը՝ մասնավորապես, նշելով. «Այս տեսանկյունից հույժ կարևոր է ոչ միայն արդյունավետ մինչգերատեսչական համագործակցությունը, այլ նաև համատեղ ծրագրավորումը, գերակայությունների սահմանումը և բյուջետավորումը, քանի որ մենք չենք կարող երեխային բաժանել ըստ համայնքային կյանքի, նախակրթական և դպրոցական կրթության, բռնությունից արդյունավետ պաշտպանության, որակյալ առողջապահության և սոցիալական պաշտպանության իրավունքի»։

Հանդիպման երկրորդ մասում ՀՀ ԱՍՀՆ  երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնի ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց կառույցների գործունեությունը և արձանագրված հաջողությունները, որից հետո ծավալվեց աշխույժ քննարկում տարբեր պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ու այլ դերակատարների միջև համագործակցությունը առավել համակարգված ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]