Մակրոնը ԵՄ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների վերաբեռնման հարցերով հատուկ դեսպանորդ Է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել Է հատուկ պատվիրակ, որը կզբաղվի նաեւ Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունների ակտիվացմամբ: Ինչպես Bloomberg-ին հայտնել Է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, այդ պաշտոնն զբաղեցրել Է ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Պիեռ Վիմոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալների համաձայն, Մակրոնն անհրաժեշտ Է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունը կիբեռանվտանգության եւ պաշտպանության ոլորտներում: Մասնավորապես, նա նոյեմբերին արդեն Մոսկվա Էր ուղարկել թվային իրավունքի հարցերով ներկայացուցիչ Անրի Վերդիեին:
Bloomberg-ը հիշեցնում Է, որ այս ամսին ավելի վաղ Մակրոնն արդեն հայտարարել Էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր ցանկության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում