Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի իշխանությունները կփոխհատուցեն օգտատերերի եւ ընկերությունների վնասը Ցանցի արգելափակումից

Իրանի իշխանությունները կփոխհատուցեն օգտատերերի եւ ընկերությունների վնասը Ցանցի արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները կփոխհատուցեն մի շարք ընկերությունների կորուստները ինտերնետ-հասանելիության սահմանափակումից, ինչպես նաեւ կխնդրեն օպերատորներին՝ օգտատերերի համար երկարացնել թրաֆիկի փաթեթների գործողությունը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել Է երկրի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարգադրել ենք օպերատորներին՝ երկարացնել ինտերնետ-փաթեթների գործողությունը արգելափակման տեւողությանը համապատասխանող ժամանակաշրջանում»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նա հավելել Է, որ «ընկերություններին վնասի փոխհատուցումը կիրականացվի կառավարության համապատասխան որոշումից հետո»: «Կարեւոր Է՝ նախ ստանալ պատճառված վնասի գնահատումը»,-նշել Է նա:

Իրանի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 21-ին կարգադրել Է՝ դադարեցնել ինտերնետ-կապի սահմանափակումը երկրի մի շարք տարածաշրջաններում: Այսպես, արգելափակումը չեղարկվում Է Խորմոզգանի, Քերմանշահի, Բուշերի, Կումի նահանգներում, Արաք, Մեշհեդ եւ Թավրիզ քաղաքներում, ինչպես նաեւ Թեհրանի մի քանի շրջաններում: Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկայում Իրանի մայրաքաղաքի շրջանների մեծ մասում ինտերնետ-կապը վերականգնված չԷ: Նոյեմբերի 16-ին Իրանի իշխանությունները երկրում անջատել Էին ինտերնետը՝ դրանից օգտվելու հնարավորությունը թողնելով միայն մի քանի առցանց ծառայությունների: Արգելափակման որոշումն ընդունվել Էր բողոքի չդադարող ակցիաների ֆոնին՝ կապված բենզինի գների եռակի բարձրացման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]