1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

 Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևին և բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։

Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հակիրճ ներկայացնելով բանկի գործունեությունը, տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակը և ակտիվանում բանկի ներդրումային գործունեությունը։ Նա նշել է, որ բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի հետ, առավել սերտ համագործակցել և բարձրացնել իր դերակատարումը ֆինանսական գործընթացներում։ 

Դմիտրի Լադիկով-Ռոևը Վարոս Սիմոնյանին է ներկայացրել բանկի առաջարկությունները, որոնցից մեկը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։

Վարոս Սիմոնյանը ողջունել է բանկի նախաձեռնությունը և նշել, որ  նախարարության կողմից նույնպես կա ցանկություն ԵԱԶԲ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության, հատկապես ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Փոխնախարարը վստահեցրել է, որ ԵԱԶԲ-ի առաջարկությունները կքննարկվեն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները կստանան նախարարության աջակցությունը։  

Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ 2020 թվականի գարնանը նախապատրաստվում է խոշոր ներդրումային համաժողովի անցկացում, որին կմասնակցեն հեղինակավոր ներդրողներ, բանկեր, և առաջարկել է Եվրասիական զարգացման բանկին նույնպես մասնակցել միջոցառմանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]