Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Ալեն Սիմոնյանը հատված եղևնիների և սոճիների վաճառքը սահմանափակող օրինագիծ է մշակել

Ալեն Սիմոնյանը հատված եղևնիների և սոճիների վաճառքը սահմանափակող օրինագիծ 
է մշակել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել հատված եղևնիների և սոճիների վաճառքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում Սիմոնյանը գրել է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:

«Եղևնիների վաճառքի վերաբերյալ նախագիծը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել»,- գրել է Սիմոնյանը:

Ըստ օրենքի նախագծի` առաջարկվող կարգավորումները վերաբերում են «Առևտրի և ծառայության մասին»  ՀՀ օրենքին և ՀՀ ՔՕ-ին, որով կսահմանափակի հատված եղևնիների և սոճիների վաճառքը, բացի այդ, որպես ածանցյալ ռիսկերից խուսափելու միջոց, առաջարկվում է նաև սահմանափակել վերջիններիս առևտրային նպատակներով  պահեստավորումը և ցուցադրումը: Նորմի խախտումը առաջարկվում է որակել որպես զանցանք, ինչի համար ՎԻՎՕ-ում 158-րդ հոդվածի լրացման առաջարկ է կատարվել: Վարչական պատասխանատվությունը ներառում է տուգանքի նշանակում  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկ չափը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա բուսական աշխարհը զերծ պահել հնարավոր ապօրինի հատումների ռիսկերից, որը կզուգորդվի ամանորյա տոնակատարությունների նպատակով եղևնիների և սոճիների օգտագործման նոր մշակույթ՝ ի դեմս համապատասխան տարրայավորմամբ շրջանառությունը:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ