1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լուկաշենկոն հոլդինգների ղեկավարներից պահանջել Է աշխատանքի չվերցնել սիրուհիներին

Լուկաշենկոն հոլդինգների ղեկավարներից պահանջել Է աշխատանքի չվերցնել սիրուհիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել Է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում եւ հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները եւ սիրուհիները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այս ցուցումը Լուկաշենկոն տվել Է Վիտեբսկի մարզի ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:

«Իսկ նրանք (մասնագետները – խմբ.) ուժով աշխատանքի չեն գա հոլդինգներ: Դուք նրանց հետ համաձայնության եկեք: Իսկ համաձայնության կգաք, եթե նրանց լավ վճարեք որպես աշխատավարձ: Ինչ-որտեղ, գուցե, եւ բնակարան տաք: Մասնագետներին անհրաժեշտ Է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում շատ թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականների, ո՛չ զավակների, ո՛չ Էլ սիրուհիների, այլ լավ մասնագետների եւ ուղարկեք այնտեղ»,- ասել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]