Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Իտալիայի կառավարությունը կաջակցի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած կորուստները վերականգնելու հարցում

Իտալիայի կառավարությունը կաջակցի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած 
կորուստները վերականգնելու հարցում

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունն աջակցություն կցուցաբերի Վենետիկում ջրհեղեղից տուժած մի շարք կառույցների վերականգնման գործում: Այդ կառույցների ցանկում նաև Սուրբ Ղազար կղզին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

«Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած վնասների մասին այս պահին դժվար է կոնկրետ թվեր նշել, սակայն ասեմ, որ երկու օր առաջ Իտալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի՝ սահմանվել է այն կառույցների ու շենքերի ցանկը, որոնց վերականգնմանն աջակցելու է Իտալիայի կառավարությունը: Այդ ցանկում է նաև Սուրբ Ղազարը»,- ասաց Վիկտորիա Բաղդասարյանը:   

Օրեր առաջ Վենետիկում գրանցվել է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղը, որի հետևանքները մեծ են, տուժել են բազմաթիվ տներ, շինություններ, կառույցներ: Իտալիայի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մխիթարյան միաբանություն: Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում: Նրան ներկայացրել են, որ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։ Մխիթարյան միաբանությունը տեղի ուժերով կարողացել է կազմակերպել ներքնահարկի ջրասույզ տարածքների մաքրությունը եւ դասավորումը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ