Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սքառլեթ Յոհանսոնը նշում Է իր 35-ամյակը

Սքառլեթ Յոհանսոնը նշում Է իր 35-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղ Սքառլեթ Յոհանսոնը, որը կինեմատոգրաֆի սիրահարներին նվիրել Է տասնյակ հիանալի ֆիլմեր, նոյեմբերի 22-ին նշում Է իր ծննդյան օրը: Sputnik-ի ֆոտոապավենը ներկայացնում Է աստղային անվանակոչիկի լուսանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սքառլեթ Յոհանսոնը ծնվել Է 1984 թվականին Նյու Յորքում՝ դանիացի ճարտարապետ Քարսթեն Յոհանսոնի եւ տնային տնտեսուհի Մելանի Սլոունի ընտանիքում:

Հոլիվուդյան աստղն իր ճանապարհն սկսել Է գրավիչ աղջիկների դերերով, որոնց ոչ ոք լուրջ չԷր ընդունում, այնուհետեւ վերաճեց մինչեւ դրամատիկական կերպարներ: Եվ ահա 2010 թվականը դերասանուհու համար դարձավ ճակատագրական. չԷ որ հմայիչ շիկահերը հայտնվեց «Երկաթե մարդ 2»-ում եւ իրավամբ ապահովեց ամենասեքսուալ գերհերոսուհու կարգավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]