1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մաասը հանդես Է եկել Գերմանիայից ԱՄՆ-ի միջուկային զենքի դուրսբերման դեմ

Մաասը հանդես Է եկել Գերմանիայից ԱՄՆ-ի միջուկային զենքի դուրսբերման դեմ


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես Է եկել երկրի տարածքից ամերիկյան միջուկային զենքի «միակողմանի դուրսբերման» դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է DPA գործակալությունը:
Այդ հայտարարությամբ նա հանդես Է եկել Հիրոսիմայում, որտեղ եղել Է Ճապոնիա այցի շրջանակներում՝ Մեծ քսանյակի երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար: Գերմանիայի ձախ ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես, Ձախեր կուսակցությունը, Կանաչները բազմիցս հանդես են եկել երկրի տարածքից ԱՄՆ-ի միջուկային զինանոցի դուրսբերման կոչերով: Մաասի կուսակցությունում՝ ԳՍԴԿ-ում, նույնպես հնչել են նման գաղափարներ:
«Ոչ մի բանի չի օգնի, եթե միջուկային զենքը մի երկրից տեղափոխվի մի այլ երկիր: Եթե այն պետք Է անհետանա, այն պետք Է անհետանա ամենուրեք»,- հայտարարել Է Մաասը:
Նա հավելել Է, որ միջուկային զինաթափման հարցում պահանջվում են համաձայնություններ «լայն հիմքով, այլ ոչ թե առանձին երկրների վերաբերմամբ»: Ըստ որում նա ընդգծել Է, որ հանդես Է գալիս հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Եվրոպայում պահվում Է ԱՄՆ-ի շուրջ 150 միավոր մարտավարական միջուկային զենք, մասնավորապես, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Նիդեռլանդներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]