1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելում ընդդիմության առաջնորդը Նաթանյահուից պահանջել Է թողնել վարչապետի պաշտոնը

Իսրայելում ընդդիմության առաջնորդը Նաթանյահուից պահանջել Է թողնել վարչապետի պաշտոնը


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հայտարարել Է, որ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պարտավոր Է թողնել իր պաշտոնը եւ ուշադրությունը կենտրոնացնել իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության իրավաբանական խորհրդական Ավիխայ Մանդելբլիտը հայտնել Է, որ որոշել Է վարչապետ Բենիամին Նաթանյահուին կաշառք վերցնելու մեղադրանք առաջադրել այսպես կոչված «4000-ի գործով» եւ խարդախության ու հասարակական վստահությունը չարաշահելու մեղադրանքներ՝ 2000-ի եւ 1000-ի գործերով: Ի պատասխան Նաթանյահուն հայտարարել Է, որ այդ մեղադրանքների նպատակն իրեն պաշտոնանկ անելն Է:
«Ես լիովին վստահում եմ մեր իրավապահ մարմիններին՝ իրավաբանական խորհրդական Ավիխայ Մանդելբլիտի գլխավորությամբ: Ես վստահ եմ, որ նրանք իրենց աշխատանքը կատարում են բարեխղճորեն, ազնվորեն ու պրոֆեսիոնալ կերպով: Իսրայելում չկա հեղաշրջում, ավելի շուտ կան անձինք, որոնք բարիկադավորվել են իշխանության մեջ»,- Գանցի խոսքը մեջբերել Է նրա շտաբը:
«Նաթանյահուն իր ելույթով ցույց տվեց, որ նա պետք Է թողնի պաշտոնը եւ ուշադրությունը կնետրոնացնի իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա: Նա հիանալի հասկանում Է, որ անվտանգության, տնտեսության եւ սոցիալական ոլորտներում Իսրայել պետության առջեւ ծառացած լուրջ ու բարդ խնդիրները վարչապետից պահանջում են իր ամբողջ ժամանակը, եռանդն ու ուշադրությունը ներդնելու հնարավորություն»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]