Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը. խորհրդարանի խոսնակ

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը. խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը, հայտարարել Է հանրապետության խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն բրիֆինգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:

Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Նոյեմբերի 19-ին բանը հասել Է նրան, որ խորհրդարանի մուտքերն արգելափակող բողոքողներին հարկ Է եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով: «Համաքաղաքացիներին ցանկանում եմ ասել, որ խաղաղություն Է լինելու, մենք ոչ ոքի թույլ չենք տա ապակայունացնել երկրի իրադրությունը: Նախազգուշացնում եմ ընդդիմության դեստրուկտիվ մասին, որի գլխավոր ծրագիրը պետական հաստատությունների արգելափակումը կրկնելն Է, որ դա դուրս Է գալիս խաղաղ ցույցերի շրջանակից, եւ պետությունն այսուհետեւ Էլ հակազդելու Է դրան»,-ասել Է Տալակվաձեն: Նա ափսոսանք Է հայտնել, որ սահմանադրական ուղղումները չհավաքեցին բավականաչափ թվով ձայներ: Դրա հետ մեկտեղ Տալակվաձեն ընդգծել Է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կլինեն դեմոկրատական, թափանցիկ եւ կանցնեն արդար միջավայրում: Նախօրյակին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել Է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում Է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական համակարգով: Չնայած պետական հիմնարկությունները ու մանավանդ երկրի գլխավոր հաստատություններից մեկը՝ խորհրդարանը, չարգելափակելու ոստիկանության եւ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին, բողոքող ընդդիմությունը եւ երիտասարդական շարժումները մտադիր չեն ընկրկել: Նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետել խորհրդարանի մուտքերը, որպեսզի առավելագույն անհարմարություն ստեղծեն պատգամավորների համար, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]