Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Ռուսաստանում ձերբակալել են «Հիզբ ութ-Թահրիր» խմբավորման երկու պարագլխի եւ յոթ անդամի

Ռուսաստանում ձերբակալել են «Հիզբ ութ-Թահրիր» խմբավորման երկու պարագլխի եւ յոթ անդամի


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել Է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության երկու պարագլխի եւ յոթ անդամի ձերբակալման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնում «Ինտերֆաքս»-ի համար ճշտել են, որ հատուկ գործողությունն իրականացվել Է Մոսկվայում, Թաթարստանում եւ Տյումենի մարզում: Ձերբակալվածների բնակության վայրերում առգրավվել են ՌԴ-ում արգելված «Հիզբ ութ-Թահրիր»-ի մեծ քանակությամբ քարոզչական նյութեր, կապի միջոցներ եւ տեղեկատվության Էլեկտրոնային կրիչներ:
ԱԴԾ-ում պարզել են, որ խմբավորման անդամներն զբաղվում Էին «հակասահմանադրական գործունեությամբ՝ հիմնված այսպես կոչված «համաշխարհային խալիֆայության» ստեղծման դոկտրինի վրա»:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ