Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերներն ու հարազատները տոնեցին հերոսի ծննդյան 77-ամյակը

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերներն ու հարազատները տոնեցին հերոսի 
ծննդյան 77-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի անվանի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 77 տարեկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 22-ին հերոսի մարտական ընկերներն ու հարազատները ծաղկեպսակ դրեցին նրա հուշարձանին:

«Սա միջոցառումներից առաջինն է, որ այսօր կազմակերպված է պարոն Ազգալդյանի` ազգային հերոսի, ծննդյան կապակցությամբ: Պետք է ցավով արձանագրեմ, որ Հայաստանի պատմության դասագրքերում մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ այն գաղափարախոսությունը, որի հիմնադիրն ու կրողն է հանդիսացել Լեոնիդ Ազգալդյանը: Մենք նոր ենք արձանագրել, և ես հուսով եմ, որ այդ արձանագրումն ունենալու է իր զարգացումը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Արժանապատիվ ազատամարտիկների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայ ժողովրդի սերունդները պետք է դաստիարակվեն Լեոնիդ Ազգալդյանի հերոսական օրինակով:

«Լեոնիդը մեծ ներդրում ունի մեր հայոց բանակաշինության և Արցախի ազատագրման պայքարում: Պատերազմի առաջին իսկ օրվանից անցել է Արցախի ազատագրմանը պատրաստվելուն: Լեոնիդը շատ մեծ գործ է արել Արցախի ազատագրման ու Հայաստանի պաշտպանության համար: Այսօր սերունդներին պետք է դաստիարակենք Լեոնիդի օրինակով, որովհետև նա անձնական շահ չուներ, իր շահը ժողովրդի անվտանգությունն էր, մեր պետության հզորացումն էր»,- նշեց Ավետիսյանը:

Արցախ հերոսի հիշատակն ամեն տարի նրա հուշաքարի մոտ հարգելու են գալիս նաև Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմում գործող Լեոնիդ Ազգալդյանի անվան Մարտական պատրաստության ակումբի անդամները: Ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանի խոսքով` իրենք առիթը բաց չեն թողնում ևս մեկ անգամ հասարակությանն ու ուսանողությանը հիշեցնելու, թե ով է եղել Ազգալդյանը  որպես ռազմական գործիչ ու գիտնական:

«Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կազմում 2015 թվականից գործում է Լեոնիդ Ազգալդյանի անվան Մարտական պատրաստության ակումբը: Այն հիմնադրվել է հենց հերոսի ծննդյան օրը: Ամեն տարի խորհրդանշական այց ենք կատարում Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելու, հարգելու հայրենասերի հիշատակը, և ևս մեկ անգամ առիթը բաց չթողնելու մեր հասարակությանը և մեր ուսանողությանը հիշեցնելու, թե ով է եղել իրականում Լեոնիդ Ազգալդյանը որպես ռազմական գործիչ, որպես գիտնական»,- նշեց նա:

Միջոցառման ընթացքում Արցախյան գոյամարտին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի խումբ ազատամարտիկներ և հասարակական գործիչներ պարգևատրվեցին Լեոնիդ Ազգալդյանի անվան հուշամեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]