Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Շրի Լանկայի նախագահի եղբայրը չորս նախարարություն Է գլխավորելու նոր կառավարությունում

Շրի Լանկայի նախագահի եղբայրը չորս նախարարություն Է գլխավորելու նոր կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել Է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել Է News First հեռուստաալիքը:
Այդ տվյալների համաձայն, Մահինդա Ռաջապակսան մինչեւ հաջորդ համընդհանուր ընտրությունները գլխավորելու Է ֆինանսների եւ տնտեսական պլանավորման նախարարությունը, բուդդիզմի գործերի եւ Վայամբայի տարածաշրջանի զարգացման նախարարությունը, քաղաքային շինարարության ու ջրամատակարարման նախարարությունը, ինչպես նաեւ մշակույթի նախարարությունը:
Մահինդա Ռաջապակսան որպես Շրի Լանկայի նախագահ պաշտոնավարել Է 2005-2015 թվականներին:
Իր հերթին ընտրված նախագահի մյուս ավագ եղբայրը՝ Չամալ Ռաջապակսան, ժամանակավորապես կստանձնի գյուղատնտեսության եւ ներքին առեւտրի նախարարի պարտականությունները:
Նոյեմբերի 16-ին Շրի Լանկայում կայացել են նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթանակ Է տարել Գոտաբայա Ռաջապակսան՝ հավաքելով ձայների 52,25 տոկոսը: Նա ավելի վաղ զբաղեցնում Էր Շրի Լանկայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ռաջապակսան հայտնի Է դարձել թամիլ անջատականների ջախջախմանը մասնակցելուց հետո քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլում, որն այստեղ շարունակվում Էր 1981-ից մինչեւ 2009 թվականը: Իր նախընտրական ծրագրում Ռաջապակսան հատկապես կարեւորել Է տնտեսական բարեփոխումների իրականացումը եւ անվտանգության համակարգի ամրապնդումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ