Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանատան մոտակայքում բախվել են 3 մեքենա. կա տուժած

ԱՄՆ դեսպանատան մոտակայքում բախվել են 3 մեքենա. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «911» ծառայությունը նոյեմբերի 21-ին ժամը 20:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են 3 ավտոմեքենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mazda CX-9» (վարորդ՝ Ալեքսանդր Հ., ծնված 1953 թ.), «Mercedes C» (վարորդ՝ Արամ Հ., ծնված 1992 թ.), «Mercedes R» (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda CX-9» ավտոմեքենայի ուղևոր Էռնեստ Հ.-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]