Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը գրություն կուղարկի քրեական հետապնդման մարմնին` համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ

ՄԻՊ-ը գրություն կուղարկի քրեական հետապնդման մարմնին` համացանցում 
տարածված տեսանյութի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: Տեսանյութը հրապարակվել է «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում:

Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,- գրել է Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]