Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանկային աշխատողի օրվա առթիվ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանկային 
աշխատողի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատողի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նոյեմբերի 22-ն արդեն կայացած, ավանդույթներ թելադրող օր է բանկային ոլորտի աշխատակիցների համար: Ուղիղ քսանվեց տարի առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը կայացած ինստիտուցիոնալ հանրույթ է, որը հպարտության զգացում է առաջացնում համակարգի բոլոր աշխատակիցների շրջանում։ Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից: Մեր բոլորի շարունակական ջանքերի, նոր գիտելիքների և հմտությունների սերտման միջոցով է պայմանավորվելու համակարգի հաստատուն զարգացումն ու կայունությունը: Բարձր ենք գնահատում և խորին երախտագիտություն հայտնում բանկային աշխատակցին՝ ում հետևողական աշխատանքի արդյունքն է ներկայիս կայացած բանկային համակարգն ու պետականության կարևորագույն խորհրդանիշներից հանդիսացող ազգային արժույթը: Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն անձնական կյանքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]