Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոմպեոն իրանցի ցուցարարներին կոչ Է արել Պետդեպ ուղարկել բողոքների ճնշման վկայությունները

Փոմպեոն իրանցի ցուցարարներին կոչ Է արել Պետդեպ ուղարկել բողոքների ճնշման վկայությունները
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 21-ին Իրանում բողոքողներին կոչ Է արել Պետդեպարտամենտ այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք վկայում են իրանական իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես խնդրել եմ իրանցի բողոքողներին մեզ ուղարկել տեսագրություններ, լուսանկարներ եւ այլ տեղեկատվություն, որոնք վկայում են իրանական ռեժիմի կողմից բողոքների ճնշման խիստ միջոցների մասին»,- գրել Է Փոմպեոն Twitter-ում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կհրապարակի այդ տվյալները եւ «պատժամիջոցներ կսահմանի խախտումների համար»:
Պետքարտուղարը Twitter-ում համանման հաղորդագրություն Է հրապարակել նաեւ ֆարսի լեզվով, որում կոչ Է արել իրանցիներին իրենց նյութերն ուղերկել Telegram մեսենջերի միջոցով՝ զետեղելով անհրաժեշտ կոնտակտները:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում Է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը դատապարտում Է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն Է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»:
Մինչդեռ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել Էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը՝ նպատակ ունենալով երկրի անվտանգության խարխլումը:
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը հայտարարել Է, որ Իրանի իշխանությունները պետք Է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am