Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ

ՀՌՈՄ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական կողմից հանդիպման մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:

Հաջորդ օրը` նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին ինստիտուտ(ICE), որտեղ կհանդիպի ICE նախագահ Կառլո Ֆեռռոյի հետ:

Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա  իտալական «Corriere della Sera» օրաթերթին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կմեկնեն Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կոթողիկե եկեղեցի և Լևոնյան վարժարան, որտեղ նրանց կդիմավորեն Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:

ՀՀ վարչապետը այցելելու է նաև Կիջի պալատ, որտեղ առանձնազրույց է ունենալու Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել էր Միլան, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ:

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ