Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դեպի միասնական ֆինանսական շուկա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դեպի միասնական ֆինանսական շուկա

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչեւ 2025 թվականը՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ ամրագրված ուղղություններով:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման առաջնահերթությունը նրանում է, որ եթե մարդիկ զբաղվում են բիզնեսով, ծառայություններ են մատուցում եւ այլն, ապա անպայմանորեն պետք է սպասարկվեն բանկային կամ ֆինանսական շուկայի նույն գործիքներով, անկախ այն բանից՝ Հայաստանում են, Ռուսաստանում, թե ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում։ Դրանից բխում է մեկ այլ կարեւոր բան, որի մասին վերջերս բարձրաձայնվել է Մոսկվայում՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ, թե ինչու մինչեւ հիմա Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ՌԴ-ում պետական գնումներին կամ հակառակը։ «Այս հարցերը ցույց են տալիս, որ իրականում կան խոչընդոտներ, չնայած թղթի վրա գրված է, որ ամեն ինչ լուծված է։ Այստեղ անելիք կա թե օրենսդիր, թե գործադիր մարմինների համար»,- պարզաբանեց պատգամավորը։

Համաձայնագրի վավերացման հարցը կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]