Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճանապարհային ոստիկանությունը դանակներ է հայտնաբերել միկորավտոբուսների որոշ վարորդների մոտ

Ճանապարհային ոստիկանությունը դանակներ է հայտնաբերել միկորավտոբուսների 
որոշ վարորդների մոտ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում և միկորավտոբուսների որոշ վարորդների մոտ հայտնաբերել դանակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուժեղացված ծառայության նպատակը եղել է հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումը։

«Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։

Արդյունքում՝ վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «ԳԱԶելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։

Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]