Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Չեմ պատկերացնում աշխատանքը Խաշմանյանի հետ. Հարոյան

Չեմ պատկերացնում աշխատանքը Խաշմանյանի հետ. Հարոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Իտալիայից կրած պատմական պարտությունից և դրանից հետո հավաքականի մարզչի հնչեցրած այն կարծիքին, որ «սա ազգային հավաքական չէր, այլ պարզապես հավաքական էր»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Sport24-ին տված հարցազրույցում Հարոյանը շեշտել է, որ իտալացիների դեմ խաղը հենց մեկնարկից վատ դասավորվեց ընտրանու համար: «Երբ հանդիպման ընթացքում նայում էի լուսատախտակին, չէի կարողանում հավատալ տեսածիս: Մինչև այսօր էլ չեմ կարողանում տեղ գտնել այդ խաղից հետո»,-ասել է ֆուտբոլիստը:

Հարոյանի կարծիքով` Հայաստանը պետք է չպարտվեր այդ հաշվով, քանի որ մրցունակ թիմ է: «Պատկերացրեք զգացողություններս, երբ այդ ամենից հետո Աբրահամ Խաշմանյանն ասուլիսի ժամանակ ասում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ սովորական հավաքական է: Այդ խոսքերից հետո ջղայնությունս առավել շատ է: Թիմի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բան ասելու»,-ասել է պաշտպանը: Հայ ֆուտբոլիստն անընդունելի է համարել մարզչի կողմից հնչեցրած հայտարարությունը:

«Չեմ կարողանում պատկերացնել, ինչպես աշխատել նման մարզչի հետ: Խաշմանյանը մեզ հետ չի շփվել հանդիպումից հետո: Ես խոսել եմ թիմի մյուս անդամների հետ և նրանք բոլորը նեղսրտել են նրա այդ հայտարարությունից հետո»,-շեշտել է նա:

Հարոյանը պնդել է, որ ազգային թիմում խաղացող յուրաքանչյուր ֆուտբոլիստ առանձնահատուկ վերաբերմունք ունի ընտրանու նկատմամբ: «Իտալիայի դեմ խաղում գրանցված արդյունքը արդարացված չէ, բայց արդարացում չունեն նաև նրա խոսքերը»,-ասել է նա:

Եվրո-2020 որակավորման վերջին տուրում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում 9:1 հաշվով զիջեց Իտալիային:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ