Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Ճապոնիայում հյուրանոցը համար Է առաջարկում օրական 1 դոլարով «ռեալիթի-շոուին» մասնակցելու պայմանով

Ճապոնիայում հյուրանոցը համար Է առաջարկում օրական 1 դոլարով «ռեալիթի-շոուին» մասնակցելու պայմանով
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավ-արեւելքում գտնվող Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ոչ մեծ հյուրանոցն իր կենվորներին համար Է առաջարկում օրական ընդամենը 1 դոլարով (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 1,2 դոլար), բայց պայմանով, որ համարում տեղի ունեցող ամեն ինչ իրական ժամանակի ռեժիմով հեռարձակվի YouTube-ով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է Rocket News 24 ճապոնական պորտալը, 8 համարի «հարկաբաժիններում» միակ ոչ հասարակական վայրերը կարող են դառնալ զուգարանը եւ լոգարանը, բայց, ինչպես եւ ավանդական տիպի («ռյոկան») ճապոնական բազմաթիվ հյուրանոցներում, այնտեղ նախատեսված չեն անհատական հարմարություններ: Հյուրերը պետք Է օգտվեն ընդհանուր զուգարաններից, որոնք տեղակայված են յուրաքանչյուր հարկում:
Օրական 1 դոլարով համարն իրենից փոքր սենյակ Է ներկայացնում ճապոնական ոճով՝ ոչ մեծ սեղանով եւ քնելու ներքնակով («ֆուտոն»): Այնտեղ կա նաեւ օդորակիչ, բայց՝ առանձին վճարի դիմաց՝ երկու ժամվա համար 100 իեն:
You-Tube-ում հատուկ հեռարձակումը փոխանցում Է միայն տեսաազդանշանը, համարի ներսում խցիկը ձայները չի հեռարձակում ու չի գրանցում: Սենյակի փոքր չափերի պատճառով դրանում չկան «մեռյալ գոտիներ», այսինքն՝ այնտեղ տեսախցիկից թաքնվելու տեղ չկա: Ինչպես նշել Է հյուրանոցի տերը, այդ համարի կենվորը պարտավոր չԷ ինչ-որ առանձնահատուկ բան անել, իսկ գիշերը, բնականաբար, այնտեղ կարելի Է հանգցնել լույսը:
Հյուրանոցում «Ռեալիթի շոուի» կազմակերպումը դրա սեփականատերը բացատրել Է նրանով, որ 8 համարը գրեթե միշտ դատարկ Է եղել: Այժմ You-Tube-ում հեռարձակման շնորհիվ այն դարձել Է հյուրանոցի յուրատեսակ գովազդային «հեռուստաբանները»: Նրա Էլեկտրոնային Էջն արդեն հաշվում Է ավելի քան 5 հազար բաժանորդ, իսկ տեսանյութի դիտումների թվաքանակը գերազանցել Է 80 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ