Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար

 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը Միլան քաղաքում է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 21-ին այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։ 

* * *

Միլանի տաճարը՝ Duomo di Milano-ն, գոթական ոճի կաթոլիկ տաճար է, գտնվում է Իտալիայի Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում։ Այն Միլանի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Ունի 106.5 մետր բարձրություն և կարող է տեղավորել միաժամանակ 40 հազար մարդու։ Միլանի գոթական տաճարը մեծությամբ 4-րդն է աշխարհում, 3-րդը՝  Եվրոպայում։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։ Շինարարությունն սկսվել է 1386 թվականին, ավարտվել՝ 1813 թվականին։ Տաճարի գոթական ոճը միահյուսվում է Ռենեսանսի մշակույթի տարրերի հետ, ներսում գտնվում է տաճարի գլխավոր խորհրդանիշը՝ Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina»-ի ոսկյա արձանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]