Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը Թիմ Քուքին հորդորել Է Apple ընկերությանը ներգրավել ԱՄՆ-ում 5G ցանցի մշակման գործում

Թրամփը Թիմ Քուքին հորդորել Է Apple ընկերությանը ներգրավել ԱՄՆ-ում 5G ցանցի մշակման գործում


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել Է Apple-ի ղեկավար Թիմ Քուքին դիտարկել ԱՄՆ-ի տարածքում 5G կապի տեխնոլոգիայի ստեղծման հետ կապված աշխատանքին ընկերության մասնակցության հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երեկ Տեխասի նահանգի Օսթին իմ ուղեւորության ժամանակ՝ մասնակցելու նոր Mac Pro-ի արտադրության գործարկմանը եւ քննարկելու Apple ընկերության 1 մլրդ դոլար արժողությամբ նոր կամպուսի շինարարությունը, ինչպես նաեւ Տեխասում, ես խնդրեցի Թիմ Քուքին՝ դիտարկելու այն հարցը, թե նա կկարողանա արդյոք Apple-ը ներգրավել ԱՄՆ-ում 5G-ի ստեղծման գործում: Նրանք ունեն ամեն ինչ՝ փող, տեխնոլոգիաներ, տեսլական եւ Քուքին»,-գրել Է Թրամփը Twitter-ում:
Ներկայում մի շարք երկրներ են աշխատում 5G կապի տեխնոլոգիայի վրա: 5G ցանցերը թույլ կտան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմով փոխանակել վայրկյանում ավելի քան 10 գիգաբիթ արագությամբ, ինչը 30 անգամ ավելի արագ Է, քան 4G ցանցերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]