1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը տարբեր քաղաքներում կանցկացնի ՄԻԱՎ-ի, հեպատիտների անվճար հետազոտություն

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը տարբեր քաղաքներում կանցկացնի ՄԻԱՎ-ի, 
հեպատիտների անվճար հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում կիրականացնի հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին նախարարությունից:

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: 

Հետազոտությունն ուղեկցվում է նախա և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: 

Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Նոյեմբերի 22-ին ժամը 13:00-19:00-ը հանրային միջոցառումը կանցկացվի Երևանում Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածքում, նոյեմբերի 24-ին ժամը 13:00-19:00-ը՝ Երևանի Գ.Նժդեհի հրապարակում, նույն օրը 12:00-17:00-ին Արտաշատում մարզպետարանի հարակից տարածքում, և Գավառում պոլիկլինիկայի հարակից տարածքում: Նոյեմբերի 26-ին անվճար հետազոտություն հնարավորություն կընձեռվի ժ.12:00-17:00-ը Մասիսի քաղաքապետարանի հարակից տարածքում, նոյեմբերի 29-ին ժամը 12:00-17:00-ը Աբովյան քաղաքի պոլիկլինիկայի հարակից տարածքում, նոյեմբերի 30-ին ժ.12:00-17:00-ը Գյումրի, «LOFT Գյումրի»-ի հարակից տարածքում: Նոյեմբերի 1-ին կ ժ.13:00-19:00-ը այն կանցկացվի Երևանում Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածքում, ժ.12:00-17:00-ը՝ ք.Գյումրիի Վարդանանց հրապարակում և Վանաձորի քաղաքապետարանի հարակից տարածքում :

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]