Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը փոքրիկներին ներկայացվեց մուլտֆիլմով

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը փոքրիկներին ներկայացվեց 
մուլտֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների համար Հովհաննես Թումանյանի կերպարն ամբողջացնելու, նրա անցած կյանքն ավելի մատչելի ներկայացնելու նպատակով Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ ստեղծվել է գրողի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոքրիկներն այն դիտելու հնարավորություն ունեցան նոյեմբերի 21-ին մեծ գրողի թանգարանում:

«Որպեսզի Հովհաննես Թումանյանի կյանքը երեխաներին բարդ չթվա, որոշեցինք մուլտֆիլմի միջոցով ներկայացնել մեծ գրողին:  Մեր հիմնական նպատակը մատաղ սերնդին Թումանյանին ավելի մոտ դարձնելն է»,-ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Նա տեղեկացրեց, որ գաղափարի հեղինակը թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանն է, իսկ մուլտֆիլմը կյանքի է կոչել  Interactive world երիտասարդ անիմատորների խումբը:

Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին մուլտիպլիկացիոն կինոնկարը, որում նրանց հասանելի լեզվով ներկայացվում են գրողի հետ կապված ինչպես լուրջ, այնպես էլ զավեշտալի դեպքերը:

Երկրորդ դասարանի աշակերտ Ալիկ Վարդանյանն ասաց, որ իր համար բացահայտում էր այն, որ Թումանյանը մի անգամ խաղացել է թատրոնում: «Ինձ շատ դուր եկավ այս մուլտը: Ասեմ, որ շատ եմ սիրում Թումանյանի հեքիաթները»,-խոստովանեց նա:

Գրողի 150-ամյակի կապակցությամբ ստեղծված մուլտֆիլմը շուտով կլինի նաև արևմտահայերենով և անգլերենով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]