Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել Է Spirit of the West ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը

Մահացել Է Spirit of the West ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 57 տարեկան հասակում Վանկուվերում մահացել Է Spirit of the West կանադական ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ETCanada-ն:
Ինչպես գրում Է հրատարակությունը, մահվան պատճառը դարձել Է վաղ սկսված Ալցհեյմերի հիվանդությունը: Այդ ախտորոշումը նրան տրվել Էր 2014 թվականին:
«Ջոնն արտասովոր արիության տեր Էր, հավատարիմ ու սիրելի ընկեր, ջենտլմեն: Բայց ամենագլխավորը, որ նա սիրող հայր Էր եւ հիանալի ամուսին»,-գրել Է ռադիոհաղորդավար եւ խմբի ներկայացուցիչ Էրիկ Ալփերը:
Ջոն Մանը ծնվել Է 1962 թվականին Կալգարի քաղաքում (Կանադա): 80-ական թվականներին նա սովորելու Է մեկնել Վանկուվեր, որտեղ 1983 թվականին հիմնել Է Spirit of the West խումբը, որը ամենահաջողակներից մեկն Է դարձել Կանադայում:
Առավել տարածված են համարվում Political եւ Home For a Rest երգերը:
Մանը նաեւ դերասան Էր: Հանդես Է եկել Վանկուվերի թատերական բեմադրություններում եւ Էպիզոդիկ դերերում նկարահանվել «Ռադիկի խրոնիկաները» (2004 թ.) եւ «Այլ աշխարհ. Էվոլյուցիա» (2006 թ.) ֆիլմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]