Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանը «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի հետ կապված որևէ վարկած դեռ չունի

Ֆելիքս Ցոլակյանը «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի հետ կապված 
որևէ վարկած դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի հետ կապված որևէ վարկած դեռ չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Որևէ վարկած չունենք դեռ: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Քիչ հետո կերևա, որ արդեն տարածման վտանգ չկա: Ներսում կրակ կա, հրշեջները կմտնեն տանիքի տակ, որպեսզի տանիքի տակի հրդեհները փորձեն հանգցնել: Տուժածներ չկան»,- ասաց Ցոլակյանը:

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում  հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» աստիճանի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան, 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]