Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաշվարկվել Է աշխարհի ամբողջ ոսկին

Հաշվարկվել Է աշխարհի ամբողջ ոսկին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե վերահալվի ամբողջ ոսկին, որը երբեւԷ արդյունահանվել Է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ: Այս հաշվարկները բերում Է Ոսկու համաշխարհային խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդի տվյալներով՝ 2017 թվականի վերջի դրությամբ աշխարհում արդյունահանված ոսկու ընդհանուր զանգվածը կազմել Է 190 հազար 40 տոննա: Ինչպես ճշտել են կազմակերպությունում, այդ ծավալը ներառում Է բոլոր պատմական ոսկե արտեֆակտները: Տարեկան արդյունահանումը լրացուցիչ բերում Է 2,5 – 3 հազար տոննա:

Ինչպես հաշվարկել են կազմակերպության վերլուծաբանները, մարդկության պատմության մեջ արդյունահանված ոսկու ամբողջ ծավալի երկու երրորդը գետնի տակից ստացվել Է 1950 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում: Ոսկու «վերգետնյա» պաշարների գրեթե կեսը բաժին Է ընկնում ոսկերչական զարդերին (47,7 տոկոս): Մնացած ստորգետնյա պաշարները, մասնագետների կարծիքով՝ կազմում Է 54 հազար տոննա: Վերջին տարիներին ոսկու արդյունահանումն աճել Է, սակայն փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 8 – 10 տարում աճը կդանդաղի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]