Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իլոն Մասքի Starship տիեզերանավի նախատիպը պայթել Է Տեխասում կատարված փորձարկումների ժամանակ

Իլոն Մասքի Starship տիեզերանավի նախատիպը պայթել Է Տեխասում կատարված փորձարկումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին լիամասշտաբ նախատիպը պայթել Է ԱՄՆ-ի Բոկա Չիկայի շրջանի (Տեխասի նահանգ) արձակման համալիրում տեղի ունեցած փորձարկումների ընթացքում: Նոյեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Spaceflight պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել մեթանի եւ թթվածնի բաքերը կրիոգենային հեղուկով առավելագույն լցման պարագայում տիեզերանավի աշխատանքն ստուգելու ժամանակ:

Նշվում Է, որ ընկերությունը չի նորոգի Starship Mk1-ը եւ միանգամից ձեռնամուխ կլինի Mk3 ավելի առաջադիմական տարբերակի ստեղծմանը: Mk1-ի նախատիպը սեպտեմբերի 29-ին ներկայացվել Էր Տեխասում:

50 մետր երկարությամբ եւ ինը մետր տրամագծով տիեզերանավը պատրաստված Էր լեգիրացված պողպատից: Դրա բեռնամբարձությունը 150 տոննա Է: Շնորհանդեսի ժամանակ SpaceX- ի ղեկավար Իլոն Մասքը հայտարարել Էր, որ տիեզերանավի առաջին ուղեծրային թռիչքը պլանավորվում Է կես տարվա ընթացքում:

Starship-ը բազմակի օգտագործման տիեզերանավ Է, որը նախատեսված Է դեպի Մարս թռրիչքների համար եւ կտեղավորի 100 մարդ: Ինչպես ավելի վաղ բազմիցս ընդգծել Է Մասքը, ինքը 2002 թվականին SpaceX-ը հիմնել Է Մարսի գաղութաբնակեցման գործում մարդկությանն օգնություն ցույց տալու նպատակով: Որպես, հետազոտողներին Մարս ուղարկելու ժամանակավոր կողմնորոշիչ նա նշել Է 2022 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]