Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի կրտսեր դիվանագետները

Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի կրտսեր դիվանագետները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը ողջունել է դիվանագիտական դպրոցի առաջարկած ծրագրի շրջանակում ապագա դիվանագետների ամենամյա այցն Արցախ՝ միասնական հայրենիքի ճանաչման, տեղեկացվածության բարձրացման, միջազգային հարթակներում Արցախի շահը պաշտպանելու և համազգային խնդիրներին սեփական մասնակցությամբ օգտակար լինելու առումով:

Աշոտ Ղուլյանը նաև շոնրհավորել է ներկաներին դիվանագիտական դպրոցի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով դպրոցի կարևոր դերը արտաքին քաղաքականության ասպարեզում կադրերի պատրաստման գործում: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների:

Աշոտ Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]