Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայում հայտարարել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

Թուրքիայում հայտարարել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել Է Սիրիայի հյուսիսում 145 կիլոմետր երկարությամբ եւ 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խաղաղության ակունք» գործողության շրջանում շարունակվում են գրոհները արեւելքից ու արեւմուտքից: Դրանց կախման համար մենք բանակցություններ ենք վարում ռուս գործընկերների հետ»,-նշել Է նա:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է արդեն ավելի քան ութ տարի: Իրադրությունը սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելու մասին, որն ուղղված Էր քրդական ջոկատների դեմ:

Մի քանի օր անց ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ Անկարան դադարեցրեց մարտական գործողությունները Սիրիայի արեւելքում, որպեսզի քրդերը կարողանային դուրս բերել իրենց կազմավորումները: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանում 444 կիլոմետր երկարությամբ վերահսկվող անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]