Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից դուրս կբերի 4 հազար զինվորականի, եթե Սեուլը հրաժարվի ավելի շատ վճարել

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից դուրս կբերի 4 հազար զինվորականի, եթե Սեուլը հրաժարվի ավելի շատ վճարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը քննարկում Է Կորեայի Հանրապետությունում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հնարավորությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել Է The Chosun Ilbo հարավկորեական թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր Վաշինգտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որքան հայտնի Է, Պենտագոնը պատրաստվում Է մի բրիգադ դուրս բերել Հարավային Կորեայից, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-հրատարակությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը:

Կորեայի Հանրապետությունում ներկայում գտնվում Է 28,5 հազար ամերիկացի զինծառայող: Մի բրիգադը հաշվում Է 3-ից մինչեւ 4 հազար մարդ: Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել Էր Հարավային Կորեայի ծախսերն զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ 28-հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնի վրա տարեկան նստում Է մոտավորապես 5 մլրդ դոլար:

ԱՄՆ-ի զորակազմը պահելու Սեուլի ծախսերը 2019 թվականին ավելացվել Էին 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրլն վոն (915 մլն դոլար): Նոյեմբերի 7-ին YTN հեռուստաալիքը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության միավորման խորհրդարանական կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնին, հայտնել Է, որ Վաշինգտոնը Սեուլից պահանջել Է համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի մուծումների բաժինը մեծացնել գրեթե հինգ անգամ՝ մինչեւ 4,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]