Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում

Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ Է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գախարիան հայտարարել Է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում:

Հոկտեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 6,9 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի փոխարեն:

Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով:

«Ցանկանում եմ Ազգային բանկին կոչ անել՝ ակտիվորեն օգտագործելու բոլոր առկա միջոցները գների կայունացման եւ գնաճային տարգետացման (դրամավարկային քաղաքականության ռեժիմ, որի վերջնական նպատակը գների կայունությունն Է - խմբ.) ապահովման համար»,- հայտարարել Է Գախարիան, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]