Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն Փելես» հյուրանոցային 
համալիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

«Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է»,- ասաց Բադալյանը:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող  19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ