Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայում զբոսաշրջիկները քվեարկությամբ փոխել են կրուիզային նավի երթուղին

Իսպանիայում զբոսաշրջիկները քվեարկությամբ փոխել են կրուիզային նավի երթուղին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Periodico-ն:

Տարագոնայի նավահանգիստը նոյեմբերի 2-ին փակվել Էր տուրիստական տարեշրջանի ավարտվելու կապակցությամբ: Բայց այն բանից հետո, երբ նավի 311 ուղեւորներ ցանկացել են հայտնվել քաղաքում, նավի աշխատակիցներն շտապ կարգով պատրաստվել են հյուրերի ժամանմանը:

Պարզվել Է, որ Բարսելոնա այցելել ցանկացողները շատ ավելի քիչ Էին՝ 151 ուղեւոր: Երթուղին փոխելու պատճառների մասին չի հաղորդվում: Բայց Տարագոնա նավի ժամանելու շնորհիվ ռեկորդ Է սահմանվել նավահանգստում ընդունված ուղեւորների թվով. անցյալ տարեշրջանում նրանց թիվը 127 հազար 495 Էր, իսկ այս տարի՝ 127 հազար 997, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]