Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները կկատարվեն պետական աջակցության շրջանակում

Կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները կկատարվեն պետական 
աջակցության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները 2020 թ. կկատարվեն պետական աջակցության շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 21-ի նիստում: Այն կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրները լուծելու անհրաժեշտությունից: Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- ասաց Բաթոյանը:

Որոշման նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկան երեխաների համար անվասայլակների տրամադրման ժամկետը սահմանել 2 տարի՝ 3 տարվա փոխարեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]